Բաժիններ՝

Մարտի 27-ը համայն աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր

Ռուսական Риа Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 27-ը համայն աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր (World Theatre Day): Այդ տոնը սահմանվել է 1961 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում, որը տեղի է ունեցել Վիեննայում:

Թատրոնի միջազգային օրն ամեն տարի նշվում է 1962 թվականից: ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Թատրոնի միջազգային ինստիտուտը հանդիսանում է աշխարհի խոշորագույն հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է գործադիր արվեստով:

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ առաջին ուղերձը (1962) հղել է ֆրանսիացի գրող, նկարիչ ու կինոռեժիսոր Ժան Կոկտոն: Թատրոնի միջազգային օրն աշխարհի թատրոնները հանդես են գալիս լավագույն ներկայացումներով, այդ օրվա կապակցությամբ տեղի են ունենում շնորհանդեսներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս