Հենրիխ Մխիթարյանը քննադատել է իր խաղընկերներին
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիայից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո սուր քննադատություն է հնչեցրել իր որոշ խաղընկերների հասցեին։
-Պարտության պատճառն այն է, որ մի քանի խաղացողներ սիրտ եւ հոգի չեն դնում հավաքականում: Մտածում են՝ խաղան հանդիսատեսի համար, բայց տենց ֆուտբոլ չեն խաղում: Եթե գալիս ես ազգային հավաքական՝ պետք է ամբողջ ուժդ ներդնես, ցույց տաս ֆուտբոլասերին, թե ինչի ես ընդունակ: Եթե սիրտ ու հոգի դնես, ապա ամեն ինչ կստացվի խաղադաշտում: Ֆուտբոլիստներ կան, որ դա չէին անում: Արդյունքը ստացվեց՝ 0:3 հաշիվ:
– Անուններ կտա՞ս:
– Չէ, ես անուններ չեմ տա: Ում մասին որ խոսում եմ, այդ ֆուտբոլիստները հասկացել են, թե ովքեր են: Ես չեմ ուզում պարտությունը բարդել նրանց վրա: Ցանկանում եմ, որ նրանք ճիշտ ուղու վրա լինեն, հասկանան, թե ոնց են խաղում ֆուտբոլ: Բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, բոլորս էլ գալիս ենք հավաքական, որ ուրախացնենք հանդիսատեսին: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էինք պարտվել 0:3 հաշվով: Ֆուտբոլիստներ կան, որ պետք է դասեր քաղեն պարտությունից:
Այս մասին հաղորդում է Armsport.am-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը