Բաժիններ՝

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «08»-ն ու «Wolksvagen»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհահատվածի 1-ին կմ.-ի հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «ՎԱԶ 21-08» մակնիշի՝ 34 ՍD 563 և «Wolksvagen» մակնիշի՝ 20 SL 183 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Wolksvagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բետոնե արգելապատնեշների վրայից ընկել դաշտամիջյան ճանապարհում:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Ավետիք Թևոսյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Բալոյանը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:

gago-5502 gag-5503 gago-5504 gago-5505 gago-5506

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս