Բաժիններ՝

Կրակոց Նոր Նորքում. հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 45-ամյա տղամարդը

Այսօր՝ մարտի 26-ին, կրակոց է հնչել Նոր Նորք վարչական շրջանում:
Ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ 5-րդ զանգվածի թիվ 159 դպրոցի հետնամասի խաղահրապարակում կրակոց է հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժանմունքի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նոր Նորքի ոստիկանները նշված դաշտում հայտնաբերել են մեկ կրակված «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճ և արյան հետքեր:

Օպերատիվ քննչական խումբը տեղում պարզում է, որ նշված հատվածից ձախ ոտքի ծնկի ստորին հատվածում ստացած հրազենային վնասվածքով և գլխի մասում ստացած հարվածի վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գալշոյան 28 շենքի բնակիչ 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը, ով արդեն վիրահատվել է և գտնվում է ոստիկանության և բժիշկների հսկողության տակ:
Տեղում էին նաև Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նոր Նորքի ոստիկանները օպերատիվ-հետախուզական-քննչական համատեղ գործողությունների արդյունքում արդեն պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և ձեռնարկում են օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ՝ կրակոց արձակած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ժորա Թովմասյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 112 հովածի 1-ին մասին (Ծանր մարմնական վանսվածք հասցնելը) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս