Բաժիններ՝

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել` մտերիմի խնդրանքը չմերժելու համար

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արտավազդ Սաղաթելյանն իր մտերիմ Արամ Մարտիրոսյանի խնդրանքը չմերժելու՝ այն է ապօրինի կերպով ձեռք բերված ռազմամթերքը տեղափոխելու և պահելու համար դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արամ Մարտիրոսյանն իր կողմից ձեռք բերված ապօրինի ռազմամթերքը պահելու խնդրանքով դիմել է Ա. Սաղաթելյանին, իսկ վերջինս էլ չկարողանալով մերժել ընկերոջ խնդրանքը՝ հրազեն հանդիսացող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, «ՊՄ» տեսակի ատրճանակը, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներն ու անհայտ տեսակի պայթուցիկ սարքը ապօրինի կերպով փոխադրել և պահել է Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 7 հասցեում գտնվող Մարտիրոսյանների ընտանիքին պատկանող ռեստորանի աշխատասենյակի բազմոցի մեջ:

Դատական ակտից տեղեկանում ենք, որ ամբաստանյալ Ա. Սաղաթելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Արտավազդ Սաղաթելյանն իր պատիժը կկրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031