Բաժիններ՝

Ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ մարտի 25-ին, ժամը 08.42-ին տեղեկություն էր ստացվել, որ Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 1-ին հարկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել է ԱԻ նախարարությունը, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 106-րդ բնակարանի բնակիչ` 1966 թ. ծնված Նշան Մարգարյանի ինքնասպանության փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս