Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները Դամասկոսին վերստին մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբներն այսօր սիրիական զորքերին մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչը հայտարարել է, որ բժիշկների կարծիքով՝ կառավարական զորքերը Դամասկոսի արվարձանում զինյալների դիրքերին հարված հասցնելիս օգտագործել են քիմիական նյութ (ֆոսֆոր) ունեցող լիցքով հրթիռներ:

Նշվում է, որ հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է ավելի քան 20 մարդ: Նախորդ շաբաթ Դամասկոսն իր հերթին հայտարարել էր, որ սիրիացի ապստամբները քիմիական զենք են կիրառել Հալեպի նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել էր 110 մարդ:

Սիրիական ընդդիմությունը հերքել էր դա՝ հայտարարելով, որ կառավարական զորքերն են կիրառել քիմիական զենք: Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով հետաքննել երկրում քիմիական զենքի կիրառումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դրականորեն է արձագանքել դրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս