Կրամնիկը մոտենում է Արոնյանին ու Կարլսենին. Հավակնորդների մրցաշար
Ավարտվեց Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրը: Արդեն տեղեկացրել էինք, որ կենտրոնական պարտիայում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ:
Մյուս երեք պարտիաները խաղաղ ելք չունեցան: Անանկնկալ գրանցվեց Թեյմուր Ռաջաբով – Բոիս Գելֆանդ մրցավեճում. ադրբեջանցի շախմատիստը սպիտակներով պարտվեց փորձառո իսրայելցուն:
Հերթական պարտությունը կրեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, այս անգամ նա սևերով զիջեց ռուս Ալեքսանդր Գրիշչուկին:
Այսօր գերազանց պարտիա անցկացրեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը. ռուս գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ իր հայրենակից Պյոտր Սվիդլերի նկատմամբ և վաստակած 4.5 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: Այժմ Կրամնիկը առաջատարներ Լևոն Արոնյանին ու Մագնուս Կարլսենին զիջում է մեկ միավորով:
Հաջորդ տուրում Կրամնիկը սպիտակներով կխաղա Կարլսենի հետ, իսկ Արոնյանը սևերով ուժերը կչափի Գելֆանդի հետ:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. | Արոնյան | 5.5 |
2. | Կարլսեն | 5.5 |
3. | Կրամնիկ | 4.5 |
4. | Գրիշչուկ | 4.0 |
5. | Սվիդլեր | 3.5 |
6. | Գելֆանդ | 3.5 |
7. | Ռաջաբով | 3.0 |
8. | Իվանչուկ | 2.5 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը