Հավաքարարը ապտակել է բուժքրոջը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, քննվում է «Արտաշատ ԲԿ» շտապօգնության կայանի աշխատողների «հակամարտության» գործը:

Այսպես, ըստ մեղադրանքի, կայանի բուժքույր-հեռախոսավար Լիանուշ Համբարձումյանը՝ 2012թ նոյեմբերի 15-ին գտնվելով աշխատավայրում 08.11.2012թ իր հերթապահության ժամանակ Գ.Բաղդասարյանի հեռախոսազանգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում նրա հասցեին ասել է վիրավորական արտահայտություններ, ոտքով և ավելի բռնակով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ է հասցրել Գ.Բաղդասարյանին` պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Գոհարիկ Բաղդասարյանին էլ իր հերթին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Արտաշատ ԲԿ» շտապօգնության կայանում որպես հավաքարար, 08.11.2012թ բուժքույր-հեռախոսավար Լ.Համբարձումյանի հերթապահության ժամանակ իր հեռախոսազարգին ոչ պատշաճ պատասխանելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ կատարելով բռնի գործողություններ դիտավորությամբ ապտակել է Լ.Համբարձումյանին և պատճառել ֆիզիկական ցավ:

Լիանուշ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, Գոհարիկ Բաղդասարյանին՝ 118-րդ հոդվածով՝ ծեծը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031