Հյուրանոցային համալիրը նաև հասարակաց տուն

Տասնյակից ավելի անձինք հյուրանոցային համալիրը վերածել են հասարակաց տան: Նրանց մեծ մասը մարմնավաճառներ են եղել, իսկ նրանց, ովքեր նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաև օժանդակել նպաստողին, արդեն մեղադրանք է առաջադրվել:

Աբովյան քաղաքի բնակչուհի, 62-ամյա Հռիփսիկ Հարությունյանը հանդիսանալով «Լիլիթ-2›› ՍՊԸ-ի տնօրեն Մամիկոն Գրիգորյանի կինը, ամուսնու մահից հետո վաստացի ղեկավարել է ՍՊԸ-ին պատկանող, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Լիլիթ›› հյուրանոցային համալիրը: Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2012թ. փետրվարից մինչև 2012р. հուլիս ժամանակահատվածում մատուցողուհիներ Էլզա Սահակովայի և Զվարթ Ալավերդյանի օժանդակությամբ հյուրանոցր պահել, ղեկավարել և օգտագործել է մի շարք անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Մասնավորապես, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, Հ. Հարությունյանը հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար, մատուցողուհիների հետ պայմանավորվածության համաձայն ու նրանց միջոցով, 6000-ական դրամով պարբերաբար տրամադրել է մարմանավաճառներ Հեղինե Հովասափյանին, Լիանա Շահնազարյանին, Համեստ Բաբայանին, Նարինե Բաբայանին, Հերմինե Սահակյանին, Ամալյա Հակոբյանին, Անահիտ Մխիթարյանին և այլոց, իսկ ստացված գումարը միանձնյա տնօրինել: Վերոնշյալ արարքի համար Հռիփսիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի (‹‹Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը››) 2-րդ մասի 5-րդ կետով:

Նույն քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշով մեղադրանք է առաջադրվել նաև Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակչուհի Էլզա Սահակովային և Աբովյան քաղաքի բնակչուհի Զվարթ Ալավերդյանին:

Ըստ քր. գործի նյութերի, նրանք 2012թ. փետրվարից միչև 2012թ. հուլիս ժամանակահատվածում աշխատելով Հռիփսիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող հիշյալ հյուրանոցային համալիրում որպես մատուցողուհի, Հ. Հարությունյանի հետ պայմանավորվածոթյան համաձայն և հյուրանոցի հաճախորդներից 1000-ական դրամ թեյավճար վաստակելու ակնկալիքով, այդ առումով հյուրանոցի այցելուների հաճախականաթյունն ապահովելու նպատակով, գումարի դիմաց սեոական հարաբերություն ունենալու համար պարբերաբար հյուրանոց են կանչել մարմնավաճառներ Հեղինե Հովասափյանին, վերոնշյալ և այլ մարմնավաճառների, որոնց առանձնասենյակները 6000-ական դրամով տրամադրելով և ստացած գումարները Հռիփսիկ Հարությունյանին փոխանցելով, օժանդակել են վերջինիս` նշված հաստատությունը մի շարք անձանց օգտագործելու միջոցով պոռնկությամբ զբաղվելու համար պահելուն, ղեկավարելուն և օգտագործելուն:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս