
Կանխվել է 26-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Մարտի 24-ին, ժամը 12.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Նորքի 7-րդ զանգվածի թիվ 32 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահը:
Մինչ հրշեջ – փրկարաների կանչի վայր հասնելը «1-02» ծառայության աշխատակիցները կանխել են թիվ 10 բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Լուսինե Քանքանյանի ինքնասպանության փորձը: