Բաժիններ՝

ԿՀՎ-ն հետախուզական տվյալներ է հատկացնում սիրիացի ապստամբներին. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) հետախուզական տվյալներ է հատկացնում Սիրիայում գործող մի շարք ապստամբական խմբավորումների: Այս մասին հայտնում են ամերիկյան վարչակազմում եղած աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ բացի այդ, ԿՀՎ-ն մի շարք գործակալներ է ուղարկել Թուրքիա, որոնց միջոցով սիրիացի ապստամբները սպառազինություն են ստանում Պարսից ծոցի երկրներից: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտահոգված է, որ այդ սպառազինության մի մասը հայտնվում է արմատական իսլամիստների ձեռքում:

Եվ վերջապես, ԿՀՎ-ն, բրիտանական, ֆրանսիական ու հորդանանյան հետախուզական ծառայությունների հետ մեկտեղ, Սիրիայի ազատ բանակի զինյալներին սովորեցնում է տիրապետել տարբեր զինատեսակներից օգտվելու հմտություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս