Ավելի քան երեսնամյա ընդմիջումից հետո Իրանի ու Եգիպտոսի միջև վերսկսվում է ուղիղ ավիահաղորդակցություն

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ու Եգիպտոսի միջև ուղիղ չվերթները կվերսկսվեն առաջիկա շաբաթներին: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Վաել ալ-Մաադավին: Այդ չվերթներն Իրանին կկապեն եգիպտական Լուքսոր, Ասուան և Աբու Սիմբել քաղաքների հետ: Մաադավին հավելել է, որ չվերթներն իրականացնելու է գործարար Ռամի Լակին պատկանող մասնավոր ընկերությունը:

2013 թվականի փետրվարին Թեհրանում համապատասխան համաձայնագիր է ստորագրվել իրանցի չինովնիկների ու Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազի միջև: Իրանի ու Եգիպտոսի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը կասեցվել էր այն բանից հետո, ինչ 1979 թվականին Իրանում իրականացվեց Իսլամական հեղափոխություն, ինչը հանգեցրեց երկկողմանի հարաբերությունների դադարեցմանը: Թեհրանի ու Կահիրեի միջև հարաբերությունների ջերմացում սկսվեց 2011 թվականին Եգիպտոսում իրականացված հեղափոխությունից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031