Բաժիններ՝

Մադուրոն խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում հետաքննել Չավեսի հիվանդության պատճառները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, ապրիլի 14-ի արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու Նիկոլաս Մադուրոն խոստացել է հաղթանակի դեպքում ստեղծել հանձնաժողով, որը կհետաքննի հանգուցյալ Ուգո Չավեսի հիվանդանալու հանգամանքները:

Մադուրոն վստահություն է հայտնել, որ Չավեսին վարակել են վիրուսով՝ նրան հեղափոխական ճանապարհից վերացնելու համար: Նա հիշեցրել է, որ մշտապես գտնվել է Չավեսի կողքին, երբ նա սկսեց պայքարել ուռուցքի դեմ և չի կասկածում, որ նրան «վարակել են քաղցկեղով».

«Համացանցում շատ հոդվածներ կան այն մասին, որ ԱՄՆ-ը դեռևս 1940-ական թվականներին փորձեր է ձեռնարկել, մեթոդներ է մշակել բակտերոլոգիական պատերազմ վարելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031