Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը ծրար է ուղարկելու Սերժ Սարգսյանին

Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հերթական մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե վաղը կայանալիք հանրահավաքի ժամանակ ինքը հրապարակավ ներկայացնելու է իր մոտեցումները և ծրարով ուղարկելու է Սերժ Սարգսյանին:

Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, նա ասաց. «էլի փորձեն ստել ու կեղծել, նման բան չի լինելու, և մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը մշտապես կարևորել է ցանկացած ընտրություն, նույնիսկ այն պարագայում «եթե ընտրական համակարգը կեղծիքի կնիքն է կրում, որովհետև ժողովրդի սահմանադրական քվեի արդյունքում է, որ ժողովուրդը զարթոնք է ապրում ու պայքարում է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031