Բաժիններ՝

ԱՄՆ-ում վարորդների 69 տոկոսը մեքենա վարելիս խոսում է բջջային հեռախոսով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում վարորդների 69 տոկոսը մեքենա վարելիս խոսում է բջջային հեռախոսով, ինչն արգելված է օրենսդրությամբ:

Այս մասին են վկայել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Իսպանիայում 18-64 տարեկան ավելի քան 3000 վարորդի շրջանում անցկացրած հետազոտության արդյունքները:

Դրանց համաձայն, ԱՄՆ-ում գրանցված տվյալ ցուցանիշը ավելի քան երեք անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի վարորդների ցուցանիշը, որոնց միայն 21 տոկոսն է վարելիս օգտվում բջջային հեռախոսից: Նույն պատկերն է տիրում նաև SMS հաղորդագրությունները կարդալիս:

ԱՄՆ-ում մեքենա վարելիս SMS ընթերցողների ցուցանիշը կազմել է 31 տոկոս, իսկ ահա Իսպանիայում՝ 15 տոկոս: 25-44 տարեկան վարորդները ամենահաճախն են մեքենա վարելիս խոսում բջջային հեռախոսով և ընթերցում SMS:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031