Բաժիններ՝

Բեռլինի երկնքում ոստիկանական ուղղաթիռները բախվել են միմյանց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտի երկնքում միմյանց են բախվել ոստիկանական երկու ուղղաթիռ: Միջադեպը գրանցվել է ուսումնական թռիչքի ժամանակ:

Միջադեպի հետևանքով զոհվել է 1 մարդ, կան տուժածներ: Ոստիկանությունն այս տեղեկատվությունը դեռ հաստատում է մասնակիորեն՝ ընդգծելով, որ իրենց հայտնի է մեկ կամ երկու ուղղաթիռների մասնակցությամբ դժբախտ պատահարի գրանցման մասին:

Ոստիկանությունը հավելել է, որ տեղեկություններ չունի այդ վթարի մանրամասների, ինչպես նաև տուժածների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031