![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման այսօր առաջին անգամ կայցելի Պաղեստին
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/928197430.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ ներկայիս կարգավիճակով կայցելի Հորդանան գետի Արևմտյան ափ:
Այստեղ Օբաման կհանդիպի Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ և կքննարկի խաղաղության գործընթացի վերաբեռնման հեռանկարները:
Օբաման արդեն իսկ հայտարարել է, որ տարածաշրջան է այցելում առանց խաղաղասիրական թարմ նախաձեռնությունների և պատրաստվում է միայն լսել հակամարտող կողմերին, որոնք արդեն երկու տարուց ավելի է, ինչ չեն կարողանում վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Պաղեստինցիները մտադիր են դիմել Օբամային, որպեսզի նա ակտիվացնի միջնորդական ջանքերը հակամարտության կարգավորման մեջ և ճնշում գործադրի Իսրայելի վրա: