Բաժիններ՝

Այսօր ողջ Թուրքիայի աչքը Դիարբեքիրի վրա է

Թուրքական Dünya Bülteni լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի քրդերը տոնում են Նովրուզը (մարտի 21): Այսօր ողջ Թուրքիայի (և ոչ միայն) աչքը Դիարբեքիրի վրա է:

Այսօր այստեղ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) երկու առաջնորդներ Լեյլա Զանան ու Սելահաթթին Դեմիրթաշն ընթերցելու են քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը:

Մեկ էջանոց այդ զեկույցում նշված է, որ քուրդ ժողովրդի համար ավարտվել է զինված պայքարի ժամանակաշրջանը և սկսվել է ժողովրդավարական պայքարի ժամանակաշրջանը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Աբդուլլահ Օջալանը Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտից իր խաղաղության կոչն անելու է տեսանյութի միջոցով, որպեսզի քրդերը կարողանան անձամբ տեսնել և լսել իրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս