Թուրքիան Մերձավոր Արևելքում զենքի երրորդ խոշոր ներկրողն է. SIPRI

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մերձավորարևելյան տարածաշրջանում դարձել է զենքի երրորդ խոշոր ներկրողը: Այս մասին նշված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցում:

Դրանում նշված է, որ 2008-2012 թվականներին մերձավորարևելյան երկրնեում սպառազինության ներկրման ծավալը միջին հաշվով նվազել է 7 տոկոսով՝ համեմատած նախորդ հնգամյակի հետ: Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատը զենք են գնել ԱՄԷ-ն (19 տոկոս), Սաուդյան Արաբիան (18 տոկոս), Թուրքիան (17 տոկոս) և Իրաքը (10 տոկոս):

Վերջին 5 տարիներին Թուրքիան զենքի ներկրման վրա ծախսել է 2 միլիարդ 776 միլիոն դոլար և զենք ներկրողների թվում զբաղեցրել է 14-րդ տեղը: Միևնույն ժամանակ նախորդ տարի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ընկերությունների արտադրանքի արտահանումն աճել է 43 տոկոսով՝ 2011 թվականի հետ համեմատ և կազմել է 1.3 միլիարդ դոլար:

Թուրքական ռազմական արտադրանքի հիմնական գնորդը դարձել է ԱՄՆ-ը, ով նախորդ տարի գնել է 490 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա: Երկրորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 101 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում՝ Սաուդյան Արաբիան՝ 99 միլիոն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս