
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը զգուշացվելուց հետո ազատ է արձակվել

Ադրբեջանական «Ազադլըղ» ընդդիմադիր թերթի փոխանցմամբ՝ ազատ է արձակվել երեկ ձերբակալված Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևը: Վերջինիս խոսքերով՝ ոստիկաններն իրեն ձերբակալել են տնից դուրս գալիս և տեղափոխել են ՆԳՆ-ի՝ բանդիտիզմի դեմ պայքարի վարչություն:
Գազիևը հավելել է, որ իրեն պաշտոնապես զգուշացրել են՝ կապված մամուլում իր վերջին հրապարակումների հետ, երկու ժամ պահել են մեկուսարանում, ապա ազատ են արձակվել: Ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, որ Գազիևն ունի ռուսական կողմնորոշում և կապված է ռուսամետ ուժերի հետ: