Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել է Պաշտպանության նախկին նախարարը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ադրբեջանում ձերբակալվել է Պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևը: Վերջինս տնից դուրս է եկել ժամը մոտ 17.20-ին և ձերբակալվել է «Ազադլըղ» ռադիոկայան գնալու ճանապարհին:

Գազիևը կարողացել է բջջային հեռախոսներով հարազատներին հայտնել ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից իր ձերբակալման մասին: Գազիևի հարազատներն այժմ տեղյակ չեն նրա գտնվելու վայրի մասին: Անհայտ է մնում նաև այն, թե կոնկրետ ինչում են մեղադրում նրան:

Նշվում է, որ երկու օր առաջ Գազիևը մամուլում հանդես է եկել նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրած բաց նամակով, որում կտրուկ քննադատել է նրա վարած քաղաքականությունը:

Գազիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է հանդիսացել 1992-1993 թվականներին: 1993 թվականին նա ձերբակալվել է Շուշին հանձնելու մեղադրանքով: Ավելի ուշ Գազիևին դատապարտում են մահվան՝ ռազմական հանցագործությունների համար, ինչը, սակայն, փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ: Գազիևը 2005 թվականին ընկնում է համաներման տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս