Բաժիններ՝

Այսօր առավոտյան Ստամբուլում պայթյուն է որոտացել

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 20.00-ին Ստամբուլի «Քարթալ» շրջանում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել տեղի կենտրոնական գրադարանի մուտքի մոտ:

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ձայնային ռումբի պայթյունից տուժել են շենքի ապակիները: Պայթյունից հետո դեպքի վայրում են հավաքվել մեծ թվով ոստիկաններ, որոնք սկսել են հետազոտել տեղանքը: Տարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Անկարայում միաժամանակ որոտացել է երկու պայթյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս