Բաժիններ՝

Volkswagen-ը Չինաստանից հետ է կանչում ավելի քան 384.000 ավտոմեքենա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերմանական խոշորագույն ավտոկոնցեռն Volkswagen-ը Չինաստանից հետ է կանչում ավելի քան 384.000 ավտոմեքենա:

Որպես դրա պատճառ է նշվում փոխանցման տուփի հետ կապված անսարքությունը, որը կարող է հանգեցնել ավտոմեքենայի նկատմամբ վերահսկողության կորսմանը: Բացի այդ, Չինաստանում արտադրված մի շարք մեքենաների թափքերը բավական կայուն չեն գտնվել քայքայման հարցում:

Volkswagen-ը հետաքննություն է սկսել այն բանից հետո, ինչ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվել է Volkswagen-ի թերությունների մասին հաղորդում: Ավտոմեքենաների հետկանչման գործընթացը սկսվելու է ապրիլի 2-ին, անսարքությունների վերացումը գերմանական ընկերության համար արժենալու է 3 միլիարդ յուան (478.35 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031