Ռուսաստանի Կասպյան նավատորմի ռազմանավերը մայիսին կայցելեն Բաքու

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կասպյան նավատորմը միջազգային համագործակցության զարգացման ու ամրապնդման շրջանակներում սկսել է նախապատրաստվել հարևան երկրների նավահանգիստներ այցելելուն:

Այս մասին երեկ հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Կասպյան նավատորմի «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռակիր նավերը, «Վոլգոդոնսկ» ու «Աստրախան» հրետանային փոքր նավերը, ինչպես նաև ապահովման (նաև հիդրոգրաֆիկ նավ) նավերն իրենց շրջագայության շրջանակում առաջին այցը կկատարեն Բաքու:

Դա տեղի կունենա մայիսին: Դրանից հետո ռուսական նավերը բարեկամական այցով կայցելեն Ղազախստանի, Թուրքմենստանի ու Իրանի նավահանգիստներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031