
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատը հետաձգվեց՝ վկաների բացակայության պատճառով (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Դատավարությանը ներկայացած միակ վկան Սերգեյ Գինեցյանն էր: Վերջինս պատմել է, որ Հարություն Սարգսյանին ճանաչում է, հանդիպել է 2011 թվականին ավտոշուկայում:
Վկային ուղղված հիմնական հարցադրումները վերաբերել են իր մեքենայի առք ու վաճառքի մանրամասներին: Վկայի նախաքննության և դատավարության ընթացքում տված ցուցմունքների միջև եղել են հակասություններ: Նշենք, որ դատաքննությունը հետաձգվել է՝ մյուս վկաների չներկայանալու պատճառով: Երկու կողմերը միջնորդել են՝ հետագա դատական նիստերում այսպիսի խնդիրների առաջ չկանգնելու համար վկաներին ուղարկել լրացուցիչ ծանուցումներ, հարկ եղած դեպքում՝ բերման ենթարկել: