
Հղի Քիմ Քարդաշյանը՝ առանց դիմահարդարման (լուսանկարներ)

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը հասարակության մեջ հայտնվել է առանց դիմահարդարման: viva.ua կայքը գրում է, որ պապարացիները վերջինիս լուսանկարել են Բեվերլի Հիլզում գտնվող գեղեցկության սրահներից մեկում: 32-ամյա Քիմը գեղեցկության սրահ է այցելել առանց դիմահարդարման:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քիմը խոստովանել էր, որ իր հղիությունը բավական ծանր է ընթանում. «Հղի լինելը շատ դժվար է: Ես քրոջս ու մորս տեսել էի հղիության ընթացքում և մտածում էի, որ հղի լինելը շատ հեշտ է: Պարզվեց՝ ես սխալվում էի»: