«Ժառանգությունում» չեն մեկնաբանում Սերժ Սարգսյանի հայտարարությունները

«Ժառանգություն» կուսակցությունում չեն մեկնաբանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած հայտարարությունները:  Թե «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանից, թե մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից News.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ մի քանի հարցերի առնչությամբ, մասնավորապես` ճշտել, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ուղարկած գրավոր առաջարկների վրա խաչ է քաշել և վերադարձրե՞լ կամ  Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպման ժամանակ նախագահը նրանից հարցրել է` արդյոք համարում է` հաղթել է ընտրություններում, իսկ ինքը բացասական պատասխան է տվել  և այլն:

Ի պատասխան այս հարցերի, թե Ռուբեն Հակոբյանը, թե Հովսեփ Խուրշուդյանը հայտնել են, որ այս հարցերի առնչությամբ պատասխաններ կստանանք անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, վաղը ժամը 12:00-ին կայանալիք մամուլի ասուլիսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031