Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրաժարվում բժիշկների օգնությունից, բայց դրա կարիքը չունի (տեսանյութ)

Ազատության հրապարակում արդեն 9-րդ օրը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը չի հրաժարվում հրապարակում հերթափոխով աշխատող շտապ օգնության բժիշկների ծառայություններից, բայց ասում է, որ օգնության կարիք չունի։ «Շնորհակալություն հոգատարության համար, բայց օգնության կարիք չկա, ամեն ինչ կարգին է»,– ըստ tert.am-ի՝ այսօր երեկոյան իրեն մոտեցած շտապ օգնության բժիշկներին ասել է նա նա։

Վերջիններս ասել են, որ Աստված տա, որ որևէ խնդիր երբևէ չառաջանա, և իրենց օգնության կարիքը չլինի և հեռացան նրանից։

Tert.am–ի հետ զրույցում հերթապահ բժշկուհին ասել է, որ մինչ այժմ դեռ որևէ բողոքով Հովհաննիսյանը իրենց չի դիմել, նրանք հացադուլավորի զարկերակային ճնշումն էլ չեն չափել։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031