
Խաչատուր Սուքիասյանն իրեն «ստվերային կառավարության» կազմում չի տեսնում

Խաչատուր Սուքիասյանն իրեն «ստվերային կառավարության» կազմում չի տեսնում: Այս մասին նա հայտնել է Panorama.am-ի հետ զրույցում:
«Իրականում Նիկոլ Փաշինյանն իր տեսակետն է ներկայացրել, որը հիմնված է այն ամենի վրա, որ կապված է իմ կեսագրության, իմ գործունեության հետ: Եվ ինքն ունի իր տեսակետը հայտնելու իրավունքը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ իր անունը հնչեցնելն իր հետ նախապես չի համաձայնեցվել:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների 70 անուն, որոնց թվում կար նաև Խաչատուր Սուքիասյանի անունը: