![](/banners/BeFunky-design.jpg)
Էնիո Մորիկոնեն «բաժանվեց» Տարանտինոյից
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/morricone-tarantino-jpg_190222.jpg)
Իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն այսուհետ հրաժարվում է համագործակցել Քվենտին Տարանտինոյի հետ:
Lenta.ru-ի փոխանցմամբ, Մորիկոնեն գտնում է, որ ռեժիսորն իր երաժշտություններն ընտրում է առանց որևէ տրամաբանության, և որ նրա հետ դժվար է աշխատել: Կոմպոզիտորը նշել է, որ երբ Տարանտինոն իրեն առաջարկել է համագործակցել «Ջանգո ազատագրված» վեստեռնի երաժշտության շուրջ, ինքը մերժել է՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի: Արդյունքում, ռեժիսորն այդ ֆիլմում ընդգրկել է Մորիկոնեի՝ նախկինում գրված 3 ստեղծագործություն: Հատուկ այդ ֆիլմի համար պատրաստված է եղել միայն «Ancora Qui » երգը:
Մորիկոնեն ընդգծել է նաև, որ «Ջանգո ազատագրված»-ն իրեն չի գրավել, քանի որ դրանում շատ արյուն է պատկերված:
Հիշեցնենք, որ Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները տեղ էին գտել Տարանտինոյի 4 ֆիլմերի երաժշտությունների ցանկում՝ «Սպանել Բիլին», «Սպանել Բիլին 2», «Անփառունակ սրիկաները» և «Ջանգո ազատագրված»: Էնիո Մորիկոնե-Քվենտին Տարանտինո զույգը համարվում էր համաշխարհային կինոյի լավագույն համագործակցող զույգերից մեկը: