
Վերա Բրեժնևան խաբեության զոհ է դարձել

Սիմֆիրոպոլ քաղաքում այս օրերին ակտիվորեն վաճառվել են երգչուհի Վերա Բրեժնևայի համերգի տոմսերը, որի մասին, սակայն, երգչուհին տեղյակ չի եղել: Ինչպես գրում է viva.ua կայքը, փողոցներում հայտնված պաստառները հաղորդում էին, որ համերգն անցկացվելու է ապրիլի 2-ին, իսկ դրանից ստացված ողջ հասույթն ուղևորվելու է Ղրիմում բնակվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը:
Շուտով, սակայն, համերգի կազմակերպիչներն իմացել են, որ երգչուհին, ոչ էլ նրա մենեջերները տեղյակ չեն այդ համերգից: Պայմանագիրը ստորագրել է Ալեքսանդրա Կորեյսկայա անունով մի աղջիկ, ով համերգի կազմակերպիչներին հավատացրել է, որ Վերա Բրեժնևայի համերգների կազմակերպման հարցերով պատասխանատուն ինքն է: