Ստվերային կառավարության ցանկը՝ միտինգային շարժման բաղկացուցիչ մաս

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ում անունը ևս երեկ Ազատության հրապարակում հնչեց իբրև Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության անդամ, հստակ չի պատկերացնում, թե այդ հայտարարությունը գործնական բնույթ ստանալու դեպքում ինչպիսին կլինի իր արձագանքը:

«Դա ուղղակի միտինգում հնչեցված տեսակետ է, որ ստվերային կառավարություն տեսնում են այս մարդանց: Դա իրենց տեսակետն է, և ես չեմ կարող հիմա ասել՝ կընդգրկվե՞մ կառավարությունում,  եթե առաջարկ լինի, համաձայն կլինե՞մ, թե՞ ոչ: Ընդհանրապես գործադիր իշխանությունում պետք է ընդգրկվեն անձինք, ովքեր քաղաքական մեծամասնություն են ձեռք բերել»,- 168.am-ին ասաց Արտակ Զեյնալյանը: Նա շեշտեց, որ հնչեցված  հայտարարությունը ոչ թե կոնկրետ առաջարկ է, այլ ընդամենը տեսակետ, որը գործնական բնույթ չունի:

Հարցին, թե նման կառավարությունների «կազմումը» որքանո՞վ է տեղին, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե այդպիսի քայլը հրապարակային գործունեության միտինգային շարժման բաղկացուցիչ մաս է:

Տեսանյութեր

Լրահոս