Բաժիններ՝

Կալանավորը հերքել է. երեխան չի կորել

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները քիչ առաջ են վերադարձել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից, որտեղ հանդիպել են Սիլվա Խաչատրյանի հետ: Ըստ մամուլի՝ կալանավորված Սիլվա Խաչատրյանը 3 օր առաջ հացադուլ է հայտարարել, նրա անչափահաս երեխաները անօթևան են մնացել, իսկ երեխաներից մեկը կորել է:

Աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում Սիլվա Խաչատրյանը հայտնել է, որ երեկ` մարտի 17-ին, դադարեցրել է հացադուլը, իսկ նրա անչափահաս երեխաները բնակվում են ընկերուհու տանը: Ինչ վերաբերվում է նրա երեխաներից մեկի կորելու փաստին, Սիլվա Խաչատրյանը հերքել է այդ տեղեկատվությունը` ասելով, որ նման բան չկա:

Նա նաև հայտնել է, որ իր դստեր 16 տարին լրացել է, սակայն նրան անձնագիր չեն տալիս` պատճառաբանելով հաշվառում չունենալու հանգամանքը:

Կալանավորը դիմում է ներկայացրել Պաշտպանին, որտեղ մասնավորապես իր դժգոհությունն է հայտնել քրեական գործով նախաքննության և դատական քննության ընթացքի վերաբերյալ:

Սիլվա Խաչատրյանի դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս