
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄԷ նախագահն ու վարչապետը

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄԷ-ում հրապարակվող անգլիական Khaleej Times օրաթերթը, ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նահայան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահին շնորհավորել է նաև ԱՄԷ-ի վարչապետ և փոխնախագահ, Դուբայի կառավարիչ Ձերդ գերազանցություն Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, նաեւ Հայաստանի ստեղծագործական միությունների, հասարակական և միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից: