Փնտրվում են ԱԺ պատգամավորները (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր սկսեց իր հերթական քառօրյան։ Նիստում քննարկվող հարցերից էր ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասի օրենքի նախագիծը։

Նախագծի քննարկումը շարունակվեց ընդմիջումից հետո, որն ընթացավ գրեթե դատարկ դահլիճում։ Այնտեղ գտնվող պատգամավորներին կարելի էր մատների վրա հաշվել։

Ներկա պատգամավորների թիվը չէր գերազանցում 5-ը, այնինչ Ազգային ժողովի պատգամավորների թիվը 131 է։

Որոշ ժամանակ անց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչով դիմեց իրենց աշխատասենյակներում «քրտնաջան աշխատանք տանող» պատգամավորներին գալ նիստերի դահլիճ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031