Արմեն Աշոտյան. Ոչ ադեկվատ կարող է լինել ոչ միայն «քաղցած», այլ նաև «կանոնավոր սնվող» ժառանգականները
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանյանի հետ կապված միջադեպին՝ այն վերնագրելով «ՆԱՄԱԿԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ»:
«Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում:
Պատճառը շատ ակնհայտ էր:
Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես, թե որպես բժիշկ, թե որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները:
Քաղցած և սթրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը:
Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլագիա է:
Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքը ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված «նամակը» մերկացրեցին մի նոր խնդիր:
Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող է լինել ոչ միայն «քաղցած», այլ նաև «կանոնավոր սնվող» ժառանգականները:
Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված:
Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար»: