«Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր պահանջել հրապարակել հետագա քայլերը, նույնն է, որ Արոնյանից պահանջել շախմատ խաղալիս բարձրաձայն արտահայտել մտքերը»

«Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր պահանջել հրապարակել հետագա իր քայլերը, նույնն է, որ Լևոն Արոնյանից պահանջել շախմատ խաղալիս բարձրաձայն արտահայտի իր մտքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել ԱԺ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 11-րդ համարի ներկայացուցիչ Արման Մուշեղյանն ու հավելել.

«Մի բան ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ ռազմավարություն է որդեգրել: Ռազմավարություն, որը հաղթանակ բերեց փետրվարի 18-ին և շարունակում է ՀՀ քաղաքական օրակարգում պահել նախագահական ընտրությունները:
Խորհուրդ կարելի է տալ, մտքեր արտահայտել, որն է ճիշտ և որը սխալ, բայց որ այդ ամենի հետ մարդիկ իրենց ներկայացնում են ամենագետ, որ իրենք են առաջարկում միակ հաղթական ռազմավարությունը, ավելի շուտ հակակրանք է առաջացնում այդ մարդկանց հանդեպ, քան համակրանք է առաջացնում:

Մի խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ այս պայքարը հաջողությամբ պսակվի: Մի նահանջեք, հավատով ու վստահությամբ առաջնորդեք ձեր ցանկությունը և ձեր գործնական քայլերով մաքսիմալ շատ մարդ ապահովեք ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը»:

Տեսանյութեր

Լրահոս