Բաժիններ՝

Արոնյանը՝ միանձնյա առաջատար. Ռաջաբովը պարտվեց. Հավակնորդների մրցաշար

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Սևերով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին և արդեն իր ակտիվում ունի 2.5 միավոր:

Երրոդ տուրի բոլոր պարտիաներն արդեն ավարտվել են: Լևոն Արոնյանին միավորներով կարող էր հասնել միայն ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, սակայն վերջինս սևերով պարտություն կրեց ռուս Պյոտր Սվիդլերից, ինչը նշանակում է, որ Լևոնը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Երկրորդ հորիզոնականը վաստակած 2-ական միավորով կիսում են Պյոտր Սվիդլերն ու աշխարհի ուժեղգաույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով այսօր սևերով պարտության մատնեց իսրայելցի Բորիս Գելֆանդին: Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը խաղաղությամբ բաժանվեցին և վաստակած 1.5-ական միավորով Թեյմուր Ռաջաբովի հետ կիսում են 4-6-րդ տեղերը: Բոիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը կեսական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս