Հրամանատարի հայհոյանքին ի պատասխան կիրառել է ըմբշամարտի հնարք

ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Ղարդաշյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում շարքում ձեռքերը գրպանները դրած քայլելու համար դիտողություն է արել պարտադիր ժամկետային զինծառայող Խ.Ալեքսանյանին, ինչի հետևանքով առաջացել է վիճաբանություն: Հրամանատարը ապտակել զինվորին, տվել սեռական բնույթի հայհոյանք` այդպիսով ստորացնելով զինվորի պատիվն ու արժանապատվությունը: Զորամասում տեղի ունեցած նշված միջադեպին նման իրավական գնահատական է տվել նախաքննական մարմինը:

Մեղադրական եզրակացությունից նաև տեղեկանում ենք, որ իրեն անպարկեշտ ձևով ստորացնելու համար զինծառայող Ալեքսանյանը հրամանատարի նկատմամբ կիրառել է ըմբշամարտի հնարք, որի հետևանքով հրամանատարն ընկել է փայտյա զինարկղի վրա, և թիկունքի ու գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել թե դասակի հրամանատարին և թե զինծառայողին: Խ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել վում է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արեն Ղարդաշյանին` ՀՀ քրեական օրենսգրի 360-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Փաստինֆո»

 

 

Տեսանյութեր

Լրահոս