Մարկոսովը շարք կվերադառնա 2 շաբաթից
«Ուֆայի» բժիշկ Վալերի Մուֆթախուտդինովը խոսել թիմի հայազգի հարձակվող Միխայիլ Մարկոսովի առողջական վիճակի մասին։ Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
– Ինչպե՞ս է իրեն զգում Միխայիլ Մարկոսովը։
-Մեր ֆուտբոլիստի վիճակը նորմալ է, սակայն բժշկական էթիկայի կանոններից ելնելով չեմ կարող ձեզ հայտնել նրա վնասվածքի վերաբերյալ ախտորոշումը, քանի որ այդ տեղեկլությունը գաղտնի է պահվում։
– Այ դեպքում, ի՞նչ ժամկետներ են սահմանվել Միխայիլի ապաքինման համար։
– Մինչև 2 շաբաթ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Միխայիլը որակազրկվել է 3 խաղով, նա հենց այդ ընթացքում էլ կապաքինվի։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը