Բաժիններ՝

Մաքսային հսկողությունից խորամանկորեն թաքցնելու համար՝ պայմանական պատիժ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ. Ստեփանյանի նախագահությամբ, Սասուն Կոծինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մաքսանենգություն, և նրան դատապարտել 1 տարվա պայմանական ազատազրկման` մեկ տարվա փորձաշրջանով՝ մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:

Գործը հարուցվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Ըստ մեղադրանքի՝ Ս.Կոծինյանը 2013թ. հուլիսի 23-ին Հունաստանից իր անձնական օգտագործման «Mersedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսային կետով վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մաքսային աշխատակիցների կողմից ավտոմեքենայի վրա ամրացվել են թվով 4 հատ մաքսային ապահովման միջոցներ, լրացվել է փոխադրման ամփոփագիր, կշռվել է ավտոմեքենան, մաքսային պահեստ է ընտրվել «Ֆիրմա Նյու» ՍՊ ընկերությունը, որից հետո մեքենան բաց է թողնվել:

Ս. Կոծինյանը, հասնելով իր բնակարան, ավտոմեքենան կայանել է ավտոտնակում: 2012թ. հուլիսի 25-ին, երեկոյան, առանց մաքսային մարմինների թույլտվության և առանց մաքսային ապահովման միջոցները վնասելու, պոկել է ավտոմեքենայի բեռնախցիկի ամրակը և այնտեղից դուրս բերել 1.140.150 ՀՀ դրամ ընդհանուր շուկայական արժողության տարբեր տեսակի իրեր` 10 հատ սրբիչ, 15 հատ սպունգ, 4 հատ սրբիչ, 2 հատ աղցանի ափսե, 28 հատ մանկական հագուստ, 2 հատ կանացի զուգագուլպա, 1 հատ մանկական ներքնազգեստի հավաքածու, 1 հատ ծածկոց, 29 հատ կանացի հագուստ, 4 հատ կանացի պայուսակ, 3 հատ գուլպա, 6 հատ տղամարդու շապիկ, 55.9 կգ հագուստ, 2 հատ լոլիկամամլիչ, 4 հատ վարագույր, 4 հատ պլաստմասե պարագա, 1 հատ անկողնային պարագա, 6 հատ սուրճի բաժակներ` իրենց ափսեներով, 4 հատ կերամիկական բաժակ, 48 հատ օճառահեղուկ, 20 հատ երաժշտական ձայնանիշերի գրքերի տակդիր, 1 հատ աստիճան, 1 հատ հաշմանդամային հենակ, 1 հատ սալիկների կտրիչ, 1 հատ լվացքի փոշի, 4 հատ սալիկների ձեռքի մաքրիչ, 1 հատ հարվածահատ, 1 հատ էլեկտրական հարվածագայլիկոնիչ, 1 հատ հղկող էլեկտրական մեքենա, 1 հատ կարի մեքենա, 7 հատ ձեռքի հեղուկացիր-տարա, 4 հատ երկարացման էլեկտրական հաղորդալար, 2 հատ անկողնային պարագա, 2 հատ բարձ, 2 հատ ճաշի կաթսա, 7.000 հատ պոլիէթիլենային տոպրակ, 2 հատ ձիթապտղի ձեթ և 2 հատ շոկոլադե կրեմ, որոնք թաքցրել է մաքսային հսկողությունից:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ս. Կոծինյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:

Ինչպես մեղադրական եզրակացությունը հաստատելիս, այնպես էլ դատական նիստի նախապատրաստական մասում մեղադրողը չի առարկել սույն գործով արագացված կարգ կիրառելու դեմ, դատարանն էլ որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս