Բաժիններ՝

Իրակլի Օկրուաշվիլիին Ֆրանսիայում գաղտնալսել են Վրաստանի ՊՆ-ից ուղարկած վիրուսի օգնությամբ

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարել է, որ Ֆրանսիայում գտնված ժամանակ իր խոսակցությունները գաղտնալսել են Պաշտպանության նախարարությունից ուղարկված վիրուսի օգնությամբ:

Նա հավելել է, որ տվյալ գործով արդեն իսկ տարվում է հետաքննություն, և դատախազությունը մտադիր է իրեն ճանաչել որպես տուժած կողմ. «Վիրուսն ինձ ուղարկվել է նորանշանակ աշխատակիցներից մեկի կողմից: Ինձ նույնպես հետաքրքիր է, թե ով է նախաձեռնել դա: Նման կերպ գաղտնալսել են իմ ազգականին և շատերին»:

Հիշեցնենք, որ Իրակլի Օկրուաշվիլին իր դեմ ներկայացված մեղադրանքներից վերջնականապես արդարացվեց փետրվարի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031