Երբ Եվրոպան է միավորվում, ոչ ոք եվրոպացիներին չի մեղադրում կայսերական հավակնությունների մեջ. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Դիարբեքիր այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Դիջլե» համալսարանում կազմակերպված կոնֆերանսում հայտարարել է, որ Թուրքիան մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) կմտնի աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրների թվում.

«Երկրի կառավարությունը վարում է հեռատես քաղաքականություն, որի արդյունքները հայտնի կդառնան հատկապես մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակը: Թուրքիան մինչև 2023 թվականն աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրների թվում:

Մենք վարում ենք տարածաշրջանի բազում երկրների հետ վիզային ռեժիմի վերացման քաղաքականություն: Դիարբեքիրը և Մոսուլը, Ուրֆան և Հալեպը, Ռիզեն ու Բաթումը, Էդիռնեն ու Սարաևոն այն քաղաքներն են, որոնք միմյանց հետ կապված են վաղեմի ու հարուստ պատմությամբ, դրա համար էլ որևէ իմաստ չկա մեր երկրների սահմանների միջև:

Երբ Եվրոպան է միավորվում, ոչ ոք եվրոպացիներին չի մեղադրում կայսերական հավակնությունների, Հռոմեական կայսրությունը վերականգնելու մեջ, իսկ երբ ընդամենը 100 տարի առաջ կողքի կողքի ապրած տարածաշրջանի ժողովուրդներն ցանկանում նորից ապրել համատեղ, ապա նրանց մեղադրում են նեոօսմանական ձգտումների մեջ:

Թող նրանք մտածեն այն, ինչ ցանկանում են: Մեզ անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված: Տարածաշրջանի ժողովուրդները պետք է միասնական լինեն` ընդհանուր նպատակներին հասնելու համար»:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն նույն կոնֆերանսի ժամանակ նաև հայտարարել էր, որ իրենց առջև առկա է երկու ճանապարհ. «Կա՛մ նոր քաղաքականության ըմբռնմամբ հաղթահարում ենք բոլոր խոչընդոտները մեր մտածելակերպում, սրտներում ու պրակտիկայում և միասին (թուրքը, քուրդը, բոսնիացին, արաբը) առաջ ենք գնում դեպի ավելի մեծ նպատակներ, կա՛մ էլ  կփորձեն մեզ մասնատել փոքր մասերի»:

Տեսանյութեր

Լրահոս