
Google Reader RSS-ը փակվելու է

2013թ.-ի հուլիսից Google Reader RSS ծառայությունը փակվելու է: Այս մասին հայտնում է Google ընկերության պաշտոնական բլոգը: Ծառայությունը փակելու պատճառը վերջին տարիներին դրանից օգտվողների ակտիվության նվազումն է:
Բացի այդ, նշվում է, որ ընկերությունը կփակի ևս 7 ծառայութուն: Մասնավորապես հունիսի 1-ից կփակվի Google Building Maker հավելվածը, որը հնարավորություն է տալիս շենքերի համար ստեղծել 3D-մոդելներ՝ Google Maps և Google Earth քարտեզագրական ծառայությունների համար: Աշխատանքը կդադարեցնեն նաև Google Voice-ը և Google Cloud Connect-ը:
Տեղեկացնենք, որ Google Reader ծառայությունը մեկնարկել էր 2005թ.-ին: