Բաժիններ՝

Եվս 1.2 միլիոն դոլար՝ Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու համար

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականին Ադրբեջանում 25 հասարակական կազմակերպություն ամերիկյան NED հիմնադրամից ստացել են 25.000-186.000 դոլարի դրամաշնորհներ՝ 26 նախագծեր իրականացնելու համար: NED-ի հատկացրած ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 1.21 միլիոն դոլար:

Ընդ որում, եթե այդ օգնությունը ստացած կազմակերպությունների մի մասն իր նախագծերի բնութագրության մեջ չի ընդգծում ընդդիմադիր ուժերին աջակցելու ուղղվածությունը (սահմանափակվելով միայն «ժողովրդավարական» ձևակերպումներով), ապա մյուսները դա ընդհանրապես չեն էլ թաքցնում:

Օրինակ, Ազգային ու միջազգային հետազոտությունների կենտրոնը, ով ստացել է 69.400 դոլար, իր նախագծի բնութագրության մեջ ընդգծել է, որ ծրագիրն ուղղվելու է կառավարական քարոզչության հետևանքների վերացմանը՝ դրանով իսկ ծառայելով Ադբեջանի ժողովրդավարական պոտենցիալին հասարակական վստահության ամրագրմանը:

NED-ը նաև միջոցներ է հատկացրել «Մարդու իրավունքների ակումբ» (Human Rights Club) հայտնի նախագծին՝ «Եվրատեսիլ 2012»-ից առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ « հատուկ PR» ծավալելու համար:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ադրբեջանցի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևն իր «Երկու միլիոն դոլար Ադրբեջանում «ֆեյսբուքյան» հեղափոխության համար» հոդվածում գրել էր, որ ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) երկու միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» իրականացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս