Բաժիններ՝

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է լիմուզինից եւ կարմիր թիկնոցից

news.am-ի փոխանցմամբ՝ Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է նորաձև լիմուզինից և կարմին թիկնոցից: Հռոմում նա շարժվելու է միկրոավտոբուսով: Այս մասին լրագրողներին պատմել է կոնկլավի մասնակից, Նյու Յորքի արքեպիսկոպոս Թիմոթի Դոլաը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, մարտի 13-ին, Հռոմի Պապը կոնկլավից հետո տեղի ունեցած արարողությունների ավարտից հետո հրաժարվել է շենքից հեռանալ լիմուզինով նախընտրելով միկրոավտոբուսը, որով տեղաշարժվում են կարդինալները:

Այնուհետեւ պոնտիֆիկը Վատիկանում ընթրել է կարդինալների հետ, սեղանի շուրջ կատակել իր ընտրության թեմայով՝ նշելով. «Թող Աստված ների ձեզ, ձեր արածի համար»:

Հետո Հռոմի Պապն ուղևորվել է հյուրանոց գիշերելու, քանի որ Բենեդիկտոս XVI-ից հետո Պապի բնակավայրը դեռ փակ է: Մտնելով հյուրանոց Ֆրանցիսկոսը հրաժարվել է բեռնակրի ծառայություններից, անձամբ է վճարել հաշիվն ու ինքնուրույն համար բարձրացրել իր իրերը, գրում է Polit.ru-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս