 
                        Ռոման մերժել է Բարսելոնայի 20 միլիոնանոց առաջարկը
 
                                    Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Բարսելոնան» պատրաստ է «Ռոմայի» բրազիլացի պաշտպան Մարկինյոսին ձեռք բերելու համար ծախսել կլորիկ գումար:
Սակայն աղբյուրի տվյալներով, հռոմեական ակումբն արդեն մերժել է կատալոնացիների առաջին առջարկը, որի համաձայն ֆուտբոլիստի դիմաց «Բարսելոնան» պատրաստ էր վճարել 20 մլն եվրո:
Նշենք , որ ընթացիկ մրցաշրջանում Մարկինյոսը խաղադաշտ է դուրս եկել 20 անգամ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        