Բաժիններ՝

iPhone 5-ն առաջին անգամ պայթեց

Թաիլանդում գրանցվել է iPhone 5-ի պայթյունի առաջին հայտնի դեպքը: Սարքը պայթել է հենց օգտատիրոջ ձեռքերում: Բարեբախտաբար, սարքի տերը վնասներ չի կրել սարքի պայթյունից:

Վերջին մոդելի սարքավորումը անսպասելի կերպով տաքացել է և սկսել է ծխալ այն ժամանակ, երբ սարքի տերը դրանով խոսելիս է եղել: Տղամարդն անմիջապես հեռախոսը նետել է գետնին, որից հետո մի քանի ճայթյուններ են եղել: Սմարթֆոնի տիրոջ խոսքով` դա նման էր հրավառության, հաղորդում է  Life News-ը:

Օգտատերը սարքավորումը ձեռք էր բերել ընդամենը 2 ամիս առաջ: Տուժողը նշել է, որ այդ դեպքից հետո ինքն այլևս ձեռնպահ կմնա Apple ընկերության արտադրանիքից օգտվելուց:

Նշենք, որ սա Apple ընկերության ապարատների պայթյունի մասին ստացված առաջին դեպքը չէ. նախկինում նման դեպքերի մասին հաղորդվել են սարքավորման ավելի վաղ թողարկված տարբերակների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031