Բաժիններ՝

Google Android- ի ղեկավարը փոխվել է

Google Android-ի մշակումների բաժանմունքի ղեկավար Էնդի Ռուբինը թողել է իր պաշտոնը: Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական բլոգում, այս մասին հայտնել է Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը՝ տեղեկացնելով, որ այդ պաշտոնն այսուհետև կզբաղեցնի Google-ի Chrome և Apps նախագծերի գծով ավագ փոխնախագահ Սանդր Պիչայը:

Նշվում է, որ Ռուբինը  կշարունակի աշխատել Google-ում: Իսկ թե ինչ պաշտոն կզբաղեցնի նա, դեռևս չի հաղորդվում:

Նշենք, որ Ռուբինը իր աշխատանքային գործունեության ընթացքում մեծ ներդրում է ունեցել Google-ում` Android –ը դարձնելով աշխարհի ամենահայտնի բջջային օպերացիոն համակարգը:

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում ակտիվացվել է արդեն ավելի քան 750 մլն Android-սմարթֆոն և ներբեռնվել է ավելի քան 25 մլրդ հավելված  Google Play-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031